Նոյեմբերից բռնի տեղահանվածներից, ովքեր Երևանում տուն ունեն, կզրկվեն բնակարանի վճարից. Մկրտչյան

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ավելացնելով, որ մնացած անձանց տվյալները մշակման փուլում են։

«Ես գիտեմ, որ մեր մի շարք բնակավայրերում 50 հազար դրամով հնարավոր է տների վարձակալության հարցը լուծել։ Ինչ վերաբերում է տների վարձավճարների արհեստական թանկացումներին, ապա մենք բազմիցս այդ մասին խոսել ենք ու դիմել ենք մեր հայրենակիցներին, որ հաշվի առնելով նաև ստեղծված իրավիճակը` պետք չէ օգտվել առիթից ու սա որոշակի եկամուտներ ձեռք բերելու հնարավորություն դիտարկել»,- ընդգծեց Մկրտչյանը։

Նա հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 80 և ավելի տոկոս անձինք այս պահին տեղավորված են ՀՀ մարզերում։

Տեսանյութեր

Լրահոս