ԱԱԾ-ի աշխատակցի գործը ոստիկանությունից փոխանցվեց Հատուկ քննչական ծառայություն (տեսանյութ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՔԾ ուղարկված նյութերը վերաբերում են երեկ՝ մարտի 12-ին, Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 38-ամյա Արմեն Հակոբյանի կողմից հետիոտն, 32-ամյա Աբրահամ Դանագուլյանին վրաերթի ենթարկելու փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Հակոբյանը, ով վարել է «Մերսեդես Բենս» մակնիշի 496 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենան, աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ նշված համարանիշները հաշվառված են ԱԱԾ-ի հաշվեկշռում:

Վարորդը փախուստի չէր դիմել և օգնել էր վրաերթի ենթարկվածին, որը Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

 

Տեսանյութեր

Լրահոս