Բաժիններ՝

Web Summit-ի հիմնադիրը հրաժարական է տվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնաբանության համար

Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական ամենամյա կոնֆերանսի՝ Web Summit-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Փեդի Քոսգրեյվը շաբաթ օրը հրաժարական է տվել՝ փորձելով մեղմել ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի մասին իր մեկնաբանությունների շուրջ վեճերը, հայտնում է Politico-ն:

Նրա հեռանալը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի խոշոր ընկերություններ հրաժարվել են մասնակցել այս տարվա միջոցառմանը, որը նախատեսված է նոյեմբերի 13-16-ը Լիսաբոնում:

Իռլանդացի ձեռներեց Քոսգրեյվը, որը 2009 թվականին դարձավ Web Summit-ի համահիմնադիրը, զգալի բացասական հակազդեցության բախվեց հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը Իսրայելի ռազմական պատասխանին արևմուտքի աջակցությունը քննադատելու համար:

«Պատերազմական հանցագործությունները, միևնույն է, ռազմական հանցագործություններ են, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք կատարվում են դաշնակիցների կողմից», – գրել է Քոսգրեյվը սոցցանցերում հոկտեմբերի 13-ին՝ նկատի ունենալով Իսրայելի շարունակվող օդային հարձակումները և Գազայի հատվածի շրջափակումը:

Քոսգրեյվն ավելի ուշ հանդես եկավ ՀԱՄԱՍ-ի հարձակումը դատապարտող ուղերձով:

Առաջատար տեխնոլոգիական գործիչների և ներդրողների կողմից աճող քննադատության ֆոնին Քոսգրեյվը երեքշաբթի օրը հայտարարություն է տարածել Web Summit բլոգում՝ ներողություն խնդրելով և հստակեցնելով իր դիրքորոշումը:

«Ես միանշանակ դատապարտում եմ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի չար, նողկալի և հրեշավոր հարձակումը։ Կոչ եմ անում նաև անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։ Ես անվերապահորեն պաշտպանում եմ Իսրայելի գոյության և ինքնապաշտպանության իրավունքը… Կարծում եմ նաև, որ իրեն պաշտպանելով՝ Իսրայելը պետք է հետևի միջազգային իրավունքին և Ժնևի կոնվենցիաներին, այսինքն՝ չգործի ռազմական հանցագործություններ», – նշել է նա:

Այդուհանդերձ, ներողությունը բավարար չեղավ խոշոր հովանավորների և հեդլայներների ցանկի վրա ազդելու համար, որոնք հայտարարել էին, որ բոյկոտելու են Web Summit միջոցառումը, որոնց թվում են տեխնոլոգիական ծանր քաշայիններ Meta-ն, Google-ը, Intel-ը, Siemens-ը և Amazon-ը:

«Ցավոք, իմ անձնական մեկնաբանությունները շեղեցին միջոցառումից, ինչպես նաև մեր թիմից, մեր հովանավորներից, մեր ստարտափներից և մեզ այցելող մարդկանցից», – CNN-ին ասել է Քոսգրեյվը: «Ես ևս մեկ անգամ անկեղծորեն ներողություն եմ խնդրում իմ պատճառած ցավի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս