Գալանտ. Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայում կարող է ամիսներ տևել
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի առաջիկա ցամաքային հարձակումը Գազայի հատվածում կարող է տևել մի քանի ամիս, բայց դա կլինի ամենավերջինը, եթե Իսրայելին հաջողվի ոչնչացնել ՀԱՄԱՍ խմբավորումը, հայտնում է Times of Israel-ը։
«Սա պետք է լինի վերջին մանևրը Գազայում այն պարզ պատճառով, որ դրանից հետո ՀԱՄԱՍ չի լինի։ Դա կտևի մեկ ամիս, երկու ամիս, երեք, բայց ի վերջո ՀԱՄԱՍ չի լինի»,- ասել է Գալանտը Թել Ավիվում Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնում:
«Նախքան թշնամին կհանդիպի զրահատանկային և հետևակային ուժերին, նա կհանդիպի ռազմաօդային ուժերի ռումբերին»,- հայտարարել է նա։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ դուք գիտեք, թե ինչպես դա անել մահաբեր, ճշգրիտ և շատ բարձր որակով, ինչպես ապացուցվել է մինչ այժմ»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։