Իլոն Մասկը Վիքիպեդիային 1 միլիարդ դոլար է առաջարկել անունը փոխելու համար
Ամերիկացի միլիարդատեր և գործարար Իլոն Մասկը Վիքիպեդիային առաջարկել է փոխել անունը 1 միլիարդ դոլարով, այս մասին նա գրել է իր X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) էջում։
Միաժամանակ, որպես այլընտրանք, ձեռնարկատերը անուն է առաջարկել.
«Ես նրանց կտամ միլիարդ դոլար, եթե նրանք փոխեն իրենց անունը Դիքիպեդիա»,-ասել է Մասկը:
Անցյալ տարի Իլոն Մասկը քննադատել էր Wikipedia-ին ԱՄՆ նախագահ Հանթեր Բայդենի որդու հետ կապված սկանդալի մասին հոդվածները կողմնակալ խմբագրելու համար։