Իսրայելը չի կարողանա վերադառնալ ստատուս քվոյին Գազայի հետ, պետք է նոր բան գտնել. Բլինքեն

Իսրայելն ու Գազայի հատվածը չեն կարողանա վերադառնալ նախկին ստատուս քվոյին։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։

Բլինքենի կարծիքով ՝ անհրաժեշտ է գտնել նոր մեխանիզմ, որը թույլ կտա Իսրայելին խուսափել ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակումների կրկնությունից:

«Կարծում եմ, որ մենք հասկանում ենք երկու բան` մենք չենք կարող վերադառնալ ստատուս-քվոյին, նրանք չեն կարող վերադառնալ ստատուս-քվոյին, որի պարագայում ՀԱՄԱՍ–ը կկարողանա կրկնել այն, ինչ արեց: Անհրաժեշտ է ինչ-որ նոր բան գտնել», – ասել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը։

Նա հայտնել է, որ, իր տեղեկություններով, Իսրայելը մտադիր չէ Գազան իր վերահսկողության տակ վերցնել։

Շարունակելով տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի մասին թեման՝ Բլինկենը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի համար սպառնալիքը գալիս է Իրանի կողմնակիցներից:

«Մենք մտահոգված ենք։ Մենք ակնկալում ենք իրանական ոչ պաշտոնական ուժերի կողմից մեր անձնակազմի դեմ հակամարտության սրացում»,-հայտարարել է նա։

Տեսանյութեր

Լրահոս