Բաժիններ՝

Իսրայել է ժամանել զենքի նոր խմբաքանակով հերթական ինքնաթիռը

Եվս մեկ ռազմափոխադրական ինքնաթիռ է զենք և տեխնիկա հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի ներուժի ամրապնդման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ վերջին շրջանում երկիրն արդեն ստացել է շուրջ 1 000 տոննա զանազան ռազմական բեռներ։

«Իսրայելի պաշտպանության նախարարությունը և Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել են այսօր վաղ առավոտյան լրացուցիչ փոխադրական ինքնաթիռի հաջող ժամանման մասին Էյլաթի մերձակայքում գտնվող Ռամոն օդանավակայան: Բեռը բաղկացած է ռազմական նշանակության լայն սպեկտրի պարագաներից, ներառյալ՝ շտապօգնության ռազմական մեքենաներից, բժշկական սարքավորումներից՝ Իսրայելի պաշտպանության բանակի օգտագործման համար, և այլ միջոցներից, որոնք նախատեսված են մարտական ​​պատրաստության բարձրացման համար», – ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվության` վերջին շրջանում սա արդեն 45-րդ չվերթն է ռազմական բեռներով։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և գնդակոծում է Գազայում տարբեր թիրախներ։ Բացի այդ, Իսրայելը Գազայի հատվածի լիակատար շրջափակում է սկսել։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը շուրջ շուրջ 4200 է, վիրավորների թիվը՝ 13 000։ Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս