36-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից ընկել կամ նետվել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Մարտի 12-ին ժամը 23:20-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Հարավ Արևմտյան Ա3 թաղամասի Անդրանիկի 37 բարձրահարկ շենքի բետոնե ծածկի վրա տղամարդ է ընկած, որին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղոդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ: Եվ մինչ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի և փրկարար ծառայության աշխատակիցների ժամանելը, նշված վայրից քաղաքացուն շտապ-օգնության թիվ 63 բրիգադը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հարևանները նշել են, որ տղայի վիճակը ծանր է և նա նշված շենքի՝ թիվ 35 բնակարանի բնակիչ 36-ամյա Վահան Մկրտչյանն է: Ըստ հարևանների պատմածի, նա բնակվում է նշված շենքի 10-րդ հարկում և կամ սայթաքել ընկել է, կամ ցած է նետվել:

Տեսանյութեր

Լրահոս