ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ զարգացումները
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/1122278.jpg)
Եվրոպական Միության Արտաքին հարաբերությունների խորհրդում հոկտեմբերի 23-ին տեղի կունենա քննարկում Հայաստանի և Ադրբեջանի շուրջ զարգացումների վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ խորհրդի նիստը կղեկավարի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, մտքեր կփոխանակվեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ զարգացումների վերաբերյալ։