Բաժիններ՝

Ինչ են հուշում ֆեյսբուքի Like-երը օգտատիրոջ մասին

Սոցցանցերում օգտատերերի Like-երը հնարավորություն են տալիս կարծիք կազմել տվյալ էջի օգտատիրոջ հոգեբանական պատկերի մասին: Նման եզրահանգման են եկել Microsoft Research-ի փորձագետները և Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալասրանի վերլուծաբանները։ Այս մասին գրում է «Իտառ Տասսը»:

Like-երը բավականին բան են ասում օգտատիրոջ նախասիրությունների, այս կամ այն հարցի վերաբերյալ  հայացքների մասին, ասված է հրապարակված հաշվետվությունում: Հիմնվելով այս կամ այն լուսանկարին, իրադարձությանը կամ կարծիքին տրված Like-երի վրա՝  սոցիոլոգները, քաղտեխնոլոգները և մարկետոլոգները բավականին շատ նյութ են հավաքում՝ գովազդային և քաղաքական արշավ իրականացնելու համար:

Դիտարկելով ակտիվ օգտատերերի էջերը՝ հոգեբանները կարող են որոշել մարդու ինտելեկտուալ մակարդակը, նրա սեռական կողմնորոշումը, հոգեկերտվածքը և այլ կարևոր տեղեկատվություն, որը բնորոշում է տվյալ անհատին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031