Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Սկոպյե
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմը կհանգրվանի Սկոպյեի Park and Spa հյուրանոցում:
Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Լուկաս Սելարայանը ևՆորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել ենիրենց ակումբներ:
Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: