Բաժիններ՝

Կապանի ոստիկանները անասնաֆերմայում զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայրի անասնապահական ֆերմաներից մեկում զենքեր կան:

Բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են անասնապահական ֆերմայի հասցեն և մեկնել նշված վայր: Ֆերմայի 37-ամյա տնօրենը, որ Ձորք գյուղի բնակիչ է, ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, «ԻԺ-16» տիպի որսոդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 24 փամփուշտ, դատարկ պահունակ և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանում էր հանգուցյալ հորը, ով այն 1992-1994 թթ. բերել էր Արցախյան պատերազմի ժամանակ՝ Կովսականի տարածքից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս