Բաժիններ՝

Հարսը դստեր հետ սկեսրայրի եղբոր տնից ոսկյա զարդեր էր գողացել

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ մի տղամարդ: Նա հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ի առավոտյան և սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան եղբոր հարսը դստեր հետ, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, լոգարանի կիսաբաց պատուհանից մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս: Տղամարդը նաև հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, փորձել է գտնել իր ուժերով:

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 31-ամյա կինը հունիս-օգոստոս ամիսներին անչափահաս դստեր հետ երկու անգամ մուտք է գործել հարևանությամբ գտնվող տուն և գողացել ոսկյա զարդեր: Պարզվել է նաև, որ նա գողացած ոսկեղենը վաճառել է Արթիկի ոսկու խանութում և Գյումրիի ոսկու շուկայում, իսկ վաճառքից ստացած գումարը ծախսել է անձնական կարիքների համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

31-ամյա կինը ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս