Բարսելոնայի պարտությունը վատ կանդրադառնա Իսպանիայի հավաքականի վրա. Դել Բոսկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է «Բարսելոնա»- «Միլան» կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղի մասին։
««Բարսելոնայի» հաղթանակը և քառորդ եզրափակիչ դուրս գալը շատ կարևոր են Իսպանիայի հավաքականի համար։ Եթե կատալոնացիները պարտություն կրեն, դա ընտրանում լրացուցիչ հոգեբանական խնդիրներ կստեղծի, իսկ հաղթանակն, ընդհակառակը, ուժ և վստահություն կհաղորդի տղաներին»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Efe-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը