Հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ է տրվել Փաշինյանին. սահմանվել են օգտագործման լիազորող նորմեր
Կառավարությունը փոփոխություն է կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում՝ սահմանելով հատուկ լիազորող նորմ՝ Նիկոլ Փաշինյանի սպասարկման համար հատկացված ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու համար։
Նշենք, որ այս օրենքով Փաշինյանի սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ, բայց օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթերի կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը:
Հիմա Կառավարությունը սահմանել է լիազորող նորմ, ինչի արդյունքում կսահմանվի Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթերի կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը:
Կառավարությունը նախագիծն ուղարկել է Ազգային ժողքով, որն էլ այն այսօր ընդունեց առաջին ընթերցմամբ։ Նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսված է վաղը՝ հոկտեմբերի 4-ի ԱԺ-ի նիստում։
Մանրամասները՝ տեսանյութում։