Բաժիններ՝

Գիշերային հետապնդում. երիտասարդը զրկված էր վարելու իրավունքից

Սեպտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 4.15-ին, մայրաքաղաքի պարեկները Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Բաբաջանյան փողոցի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի:

Վարելով առանց համարանիշի «Սուզուկի» մոտոցիկլետը` նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, կանգ չի առել, այլ դիմել է փախուստի, տրանսպորտային միջոցն արագ վարել է մայրաքաղաքի տարբեր փողոցներով ու մայթերով, անցել լուսացույցի կարմիր ազդանշանի առկայությամբ:

Իսկ Աթենքի փողոցում, նրան կանգնեցնելու հերթական փորձի ընթացքում, երիտասարդը մոտոցիկլետով հարվածել է պարեկների ծառայողական մեքենային՝ պատճառելով գույքային վնաս:

Ձերբակալումից հետո պարզվել է, որ երիտասարդը զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

Նախաքննությամբ հանգամաքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս