Բաժիններ՝

Առաջին անգամ ալիգատորի համար ստեղծվել է արհեստական պոչ (տեսանյութ)

GlobalScience.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացիներին հաջողվել է ստեղծել արհեստական լիարժեք պոչ՝ Արիզոնա նահանգում գտնվող հաշմանդամ ալիգատորին շարժունություն հաղորդելու համար: Երկու մետրանոց այդ ալիգատորն ապրում է Ֆենիքս քաղաքի ակվարիումում:

Ալիգատորն իր պոչը կորցրել է մեկ այլ ալիգատորի դեմ մղած կատաղի գոտեմարտում և գրեթե չէր կարողանում լողալ: Այժմ նրա համար ստեղծվել է սիլիկոնե հատուկ նյութով արհեստական պոչ: Այդ նյութը հաճախ օգտագործվում է ֆիլմերում՝ հատուկ էֆեկտներ ստանալու համար:

Այժմ կենդանաբանների հիմնական առաջադրանքը կենդանուն լողալու տեխնիկան վերստին յուրացնելու հնարավորություն ընձեռելն է: Նշվում է, որ առանց պոչի մնացած ալիգատորը, չզգալով հատակը, շարունակ պառկում էր ջրի վրա` շրջվելով թիկունքի վրա:

dunyanin-ilk-protez-kuyruklu-timsahi-4412723_9242_400

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս