Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Գյումրի-2 (Արևիկ) ԳԲԿ-ի նորոգման նախապատրաստական և ժամանակավոր ԳԲԿ-ի ներմիացման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզում գործող «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ախթալա, Շամլուխ քաղաքների, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Նեղոց բնակավայրերի, Քարկոփ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։