«Չկա և չի լինելու նման կանգ. թշնամին առաջ է գալու…». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Համազգային մակարդակում մեր հիմնական պատրանքներից մեկն այն է, որ մեզ թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը որպես աշխարհաքաղաքական գործոն Հայաստանը և Արցախը վերացնելու իր գործողությունների որևէ միջանկյալ փուլում իր կամքով կանգ է առնելու։

Մինչդեռ իրականում չկա նման բան, և դրա ապացույցը նաև նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությւոնից հետո ընկած այս ողջ ժամանակաշրջանն է, երբ բարբարոսները փուլ առ փուլ առաջխաղացում են արձանագրել։

Հենց հիմա էլ այդ պատրանքին հավատացողներին թվում է, թե Արցախի, Աստված մի արասցե, կլանումից և Հայաստանի հետ ինչ-որ անհասկանալի «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ամեն ինչ հանդարտվելու է, և Բաքվի բռնապետը կանգ է առնելու։

Չկա և չի լինելու նման կանգ. թշնամին առաջ է գալու, մեզ նվաստացնելու և ոչնչացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք դեռ չենք հասկացել, որ դրան կանգնեցնելն ունի միայն մեկ ճանապարհ՝ Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը, ինչը պետք է սկսված լիներ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, և գոնե պետք է սկսել հենց այս րոպեից, որպեսզի չկորցնենք Հայաստանն ու Արցախը»։

Տեսանյութեր

Լրահոս