Վանաձորում մեքենա է այրվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/AIN1.jpg)
Մարտի 9-ին, ժամը 13.16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Բելառուսների 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Էդմոն Մխիթարյանին պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի 36LS582 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլ.լարեր: