Բաժիններ՝

«Կարֆուրի» մուտքը Հայաստան խոչընդոտվում է իշխանությունների կողմից՝ ի նպաստ և ի բարօրություն մեր օլիգարխների. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայ ֆրանսիական գործարարությւսն ակումբը, որը 2011թ-ի աշնանը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ, «Կարֆուրի» վերաբերյալ նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Վստահ ենք, որ «Կարֆուրի» ծածանումը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը…: Այդ իսկ պատճառով Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը կարևորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը…»,- նշել է ակումբի նախագահ Փինարբասին:

«Թե ինչու են անհանգստացած այս ակումբի անդամները՝ անհասկանալի է թվում, քանի որ վարչապետը հայտարարել էր, թե «Կարֆուրի»՝ ՀՀ-ում չհայտնվելու պատճառը ընդամենը երկու տնտեսվարողների միջև ծագած անհամաձայնությունն է:

Չնայած ակումբի նախագահը նամակում չի գրել, թե ինչ խնդիրների է հանդիպում այստեղ «Կարֆուրը», բայց ակնհայտ է, որ այդ խնդիրները դուրս են «երկու տնտեսվարողների անհամաձայնության» շրջանակներից: Եվ ակնհայտ է, որ «Կարֆուրի» մուտքը Հայաստան խոչընդոտվում է իշխանությունների կողմից՝ ի նպաստ և ի բարօրություն մեր օլիգարխների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս