Խնդրում եմ՝ թույլ մի տվեք, որ մահանամ. Ուգո Չավեսի վերջին խոսքերը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով Վենեուսելայի նախագահի թիկնազորի պետ, գեներալ Խոսե Օրնելային, հայտնել է, որ Ուգո Չավեսի մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը:
Գեներալն ամերիկյան գործակալությանը հայտնել է, որ գտնվել է նախագահի կողքին, երբ վերջինս մահացել է երեքշաբթի (տեղական ժամանակով): Գեներալի խոսքերով՝ նախագահը մահվանից առաջ վերջին րոպեներին շշնջացել է. «Ես չեմ ցանկանում մահանալ: Խնդրում եմ՝ թույլ մի տվեք, որ մահանամ»:
Չավեսը գրեթե երկու տարի պայքարեց դեռևս 2011 թվականի կեսերին իր մոտ հայտնաբերված ուռուցքի դեմ, սակայն ի վերջո տեղի տվեց: Չավեսի հուղարկավորությունը տեղի է ունենալու ուրբաթ: Արդեն հայտնի է, որ դրան մասնակցելու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: