Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Բաքուն սադրանք է որակում առանց իր հետ համաձայնության բեռներ ուղարկելու փորձը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտնում է՝ Ֆրանսիայի դեսպանին խիստ բողոք է ներկայացվել։ «Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են կարգավորման փխրուն գործընթացին» – APA գործակալությանը փոխանցել են արտգործնախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս