Բաժիններ՝

Տոտո Կուտունյոյին հուղարկավորել են իր լեգենդար l’Italiano երգի ներքո

Օգոստոսի 22-ին կյանքից հեռացավ Տոտո Կուտունյոն։ Երգիչը մահացել է քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո՝ 11 տարի առաջ նրա մոտ սարսափելի հիվանդություն են ախտորոշել։ Այսօր մաեստրոյին վերջին հրաժեշտ տվեցին իր լեգենդար  L’italiano հիթի ներքո: Հրաժեշտը տեղի ունեցավ հռոմեական Santi Nereo e Achilleo եկեղեցում: Լեգենդար երաժիշտին վերջին անգամ տեսնելու էին եկել ոչ միայն հարազատներն ու գործընկերները, այլև երկրպագուներն ամբողջ աշխարհից։

Մաեստրոյին հուղարկավորել են Միլանի Սանտի Ներեո էդ Աքիլեո գերեզմանատանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս