Ծաղկաձորում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը

Ծաղկաձորում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ծաղկաձոր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլով և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը համատեղ լուսանկարվեցին, որից հետո մեկնարկեց նեղ կազմով հանդիպումը։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և սահմանել միության զարգացման ռազմավարական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

Կողմերը կքննարկեն նաև ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հավանական գործընկերների հետ կապերի հաստատումը։

Տեսանյութեր

Լրահոս