Վարդան Սեդրակյանը կկալանավորվի
168.am-ի հավաստի տեղեկություններով, այս պահին ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը գտնվում է Ազգային անվտանգության քննչական վարչությունում: Ըստ նույն աղբյուրների` մի քանի ժամ անց նա կկալանավորվի: Այդ գործընթացը ձգձգվում է այն պատճառով, որ մինչև ապրիլի 9-ը նախագահի թեկնածուներն իրավական առումով անձեռնմխելի են, և այս պահին էպոսագետ թեկնածուին կալավորելու հարցը համաձայնեցվում է ԿԸՀ-ի հետ։
Ըստ շրջանառվող լուրերի, Վ. Սեդրակյանին հարցաքննության են կանչել ԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործի շրջանակներում:
Ինքը՝ Վ.Սեդրակյանը, դեռ նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ընտրություններից հետո իրեն կկալանավորեն, քանի որ մահափորձն իրականացրած անձինք աշխատել են իր մոտ։