Դոլարը նահանջեց
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 5-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.5 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ էժանացել է 0.22%-ով կամ մեկ դրամով։
Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 600 հազար դոլար։ Հիշեցնենք, որ երեկ վաճառվել է աննախադեպ մեծ քանակությամբ արտարժույթ՝ 16 միլիոն 50 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է 409 և վաճառվում 412 դրամով։