Բաժիններ՝

ԼՂ պատերազմի ժամանակ Ադրբեջանին օգնած Մոհսեն Ռեզային սպասում է նախագահի պաշտոնում իր թեկնածության հաստատմանը

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Իրանի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային իր թեկնածությունն է ներկայացրել առաջիկա նախագահական ընտրություններում և սպասում է Պահապանների խորհրդի հաստատմանը՝ Իրանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նախագահի պաշտոնի թեկնածուները պետք է ստանան Իսլամական հեղափոխության պահակազորի խորհրդի (հայտնի է նաև Սահմանադրության պահապանների խորհուրդ անվանմամբ) համաձայնությունը: Այն 12 անդամից բաղկացած կառույց է, որոնցից 6-ը ներկայացնում են իսլամական հոգևորականությունը և նշանակվում են Ալի Խամենեիի կողմից, իսկ մյուս 6-ը՝ իրավաբաններ, որոնք նշանակվում են խորհրդարանի կողմից:

Իսլամական հեղափոխության պահակազորի նախկին ղեկավար Ռեզային հայտարարել է, որ իր համար առաջնահերթություններից մեկը լինելու է տնտեսության բարելավումը: 2009 թվականին Ռեզային արդեն իսկ մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն ունեցել է միայն 3-րդ ցուցանիշը:

Մահմուդ Ահմադինեժադն այդ ընտրություններում ստացել էր քվեների 62.63 տոկոսը՝ 24.527.216 մարդ, Միր-Հուսեին Մուսավին՝ 33.75 տոկոսը՝ 13.216.411 քվե, Մոհսեն Ռեզային՝ 1.73 տոկոս՝ 678.240 մարդ, իսկ Մեհդի Կորուբին՝ 0.85 տոկոսը՝ 333.635 մարդ:

Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին բաց նամակով նույնպես հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հունիսի 14-ին:

Հիշեցնենք, որ Ռեզային մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, հանդիսանալով Իսլամական հեղափոխության պահակազորի ղեկավար, անձամբ է կարգադրել ռազմամթերք մատակարարել Ադրբեջանին ու վերապատրաստել նրա պարտիզաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս