Վարդան Սեդրակյան. «Ես հիմա աշխատանքի մեջ եմ»
Այսօր henaran.am լրատվական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին։
168.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել ԱԱԾ-ից։ Հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, ըստ որոնց` Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Վարդան Սեդրակյանին, Ազգային անվտանգության ծառայության մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը նշեց, որ ինքը նման լուր «դեռ չի լսել»:
Ինքը՝ Վարդան Սեդրակյանը, 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս պահին իր աշխատանքներով է զբաղված: Մենք հետաքրքրեցինք, թե արդյոք իրեն հարցաքննության կանչել են, թե ոչ, ինչին ի պատաս էպոսագետն ասաց. «Ոչ, հարցաքննության չեն կանչել: Ամեն ինչ նորմալ է»:
Հիշեցնենք, որ ընտրություններից օրեր առաջ ինքը՝ Վարդան Սեդրակյանը կանխատեսել էր, որ ընտրություններից հետո իրեն կձերբակալեն Պ.Հայրիկյանի դեմ կատարված հարձակման գործի շրջանակներում, քանի որ ձերբակալվածներն աշխատել են իր տանը։