Օբաման կֆինանսավորի մարդկային ուղեղի լայնածավալ հետազոտական նախագիծ
Օբամայի վարչակազմը մտադիր է այս ամիս հայտարարել մի հավակնոտ նախագծի մասին, որը վերաբերում է մարդկային ուղեղին և դրա գործունեությանը. այն կներառի հասարակական և մասնավոր գիտնականների: Ակնկալվում է, որ հետազոտությունների համար կտրամադրվեն տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Սպիտակ տան Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության վարչության կողմից կազմակերպված նախագծին մասնակցելու են Առողջության ազգային ինստիտուտը, Ընդլայնված հետազոտական նախագծերի պաշտպանության գործակալությունը), Գիտության ազգային հիմնադրամը և այլ հեղինակավոր գիտական հաստատություններ:
Կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կընձեռեն գիտնականներին դիտարկել և խորությամբ մեկնաբանել ուղեղի գործունեությունը:
Եթե նախագիծը հաջողված իրականացում ունենա, այն կնպաստի, օրինակ, Ալցհեյմերի հիվանդության ավելի լավ ուսումնասիրությանը, կօգնի ընդունել տեխնոլոգիական նոր մարտահրավերներ, ինչպիսին է, օրինակ, արհեստական բանականությունը և լուծումներ առաջարկել ընկալման և գիտակցության հետ կապված հիմնական խնդիրներին:
«Times»-ը տեղեկացնում է, որ նախագծի նախնական արժեքն, ամենայն հավանականությամբ, կկազմի մի քանի միլիարդ դոլար, որը կներառվի նախագահ Օբամայի` 2014թ.-ի ֆինանսական տարվա բյուջեում:
Թարգմանեց Անի Ավետիսյանը
Աղբյուր՝ chronicle.com
www.armacad.info