Չեմ բացառում իմ մասնակցությունը. Փաշինյանը՝ Ավինյանի քարոզարշավին մասնակցելու մասին

Հրավիրված ասուլիսում լրագրողի հարցադրմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը՝ Արցախում առկա հումանիտար ճգնաժամը մեղմելու համար։

«Առաջին գործողությունը, որ անում ենք՝ մշտական կապի մեջ ենք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ, փորձում են տեսնել՝ ինչ հնարավորություններ կան, ինչ բանաձևեր ու մոտեցումներ կան, որոնք կարող են օգնել,- նշեց նա, ապա անդրադառնալով միջազգային հանրության հետ տարվող աշխատանքներին՝ հավելեց,- Այդ թվում՝ մեր աշխատանքի շնորհիվ միջազգային տարբեր ատյաններ թեմային առնչվող տարբեր որոշումներ են կայացնում։ Բանակցային գործընթացում փորձ է արվում լուծումներ գտնել»:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ արդեն երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն ամենօրյա քննարկումների մեջ է, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ առավել արդյունավետ լինելու համար:

«Քանի դեռ հումանիտար աղետի վտանգը հաղթահարված չէ, նշանակում է՝ գործողությունները բավարար չափով արդյունավետ չեն, և հետևաբար՝ ամեն օրվա հետ մենք պետք է մտածենք, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ի վերջո կարողանանք որևէ՝ թեկուզ միջանկյալ, բայց արդյունքի հասնել։ Ամենատարբեր գաղափարներ կան, և կարծում եմ, որ ինչ-որ փուլում այդ գաղափարների իրագործումը կտեսնեք»,- հայտարարեց նա։

Կարդացեք նաև

Նույն լրագրողի հարցին էլ, թե՝ մասնակցելո՞ւ եք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել կուսակցությունում:

Հստակեցմանը՝ բացառո՞ւմ եք Ձեր մասնակցությունը՝ նա արձագանքեց. «Ոչ մի բան էլ չեմ բացառում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս