Ուկրաինայի հակահարձակումը ձախողվել է. Պուտինը՝ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի հակահարձակում է ձախողվել է: Նա այս մասին ասել է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, գրում է interfax.ru-ն:
«Հակահարձակում չկա», – ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
Դրան ի պատասխան Պուտինը հավելել է՝ «Կա, բայց ձախողվել է»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը սկսվել է Կոնստանտինովսկի պալատում։ Պետությունների ղեկավարները բանակցություններին միասին են ժամանել՝ մեկ մեքենայով։