Քերոբյանը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության մինչև 60%-ի աճ է կանխատեսում

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 %-ի։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2023» ցուցահանդեսում։

«Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար։ Այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում։ Կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 %-ի աճի», – ասել է Քերոբյանը։

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի «թիվ մեկ առևտրային գործընկերն է»։

Քերոբյանը հավելել է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը նույնպես կրկնապատկվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31