Փաշինյանական ստերը տիրաժավորելով՝ ոչնչով չեք տարբերվում իր երեսփոխաններից. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը գրում է. «Մի ասեք մեր մասին սուտը, թե չէ ստիպված կլինենք ասել ձեր մասին ճշմարտությունը»:

Շատ եմ ասել հրապարակային ու ևս մեկ անգամ կկրկնեմ.

Ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ, ով փորձում է թիրախավորել (խոսքն առողջ քննադատության մասին չէ) մեկ այլ ընդդիմադրի՝ առավել ևս քաղաքական թիմի ղեկավարի, օգնում է Փաշինյանին: Փաշինյանական ստերը տիրաժավորելով՝ ոչնչով չեք տարբերվում իր երեսփոխաններից:

Կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիրները պետք է բացառեն իրենց թիմերում նման դրսևորումները»։

Տեսանյութեր

Լրահոս