Նիկոլի թշվառ դիվանագետներն ու դեսպանները
Նիկոլ Փաշինյանն անցած հնգամյակում հաջողեց Հայաստանը դարձնել, իր իսկ գռեհիկ ձևակերպմամբ, «Ճ կլասի» երկիր։ Երբեմնի տարածաշրջանային կշիռ ունեցող երկրից Հայաստանն այսօր վերածվել է մի տարածքի, որն արհամարհում են բարեկամներն ու դաշնակիցները, ծաղրում ու անարգում՝ թշնամիները։ Փաշինյանը դիվանագիտության հակահերոս է՝ ոչ միայն պատերազմով, այլև իր և թիմակիցների դեմքով բանակցելով՝ Հայաստանը վերածել է բանանային ու ձախողված մի պետության։
Փաշինյանն արտգործնախարարությանը վերաբերվում է ոչ թե որպես պրոֆեսիոնալ և ինքնաբավ կառույցի, այլ իբրև սեփական անպիտան կամակատարների հավաքատեղիի։
2021-ին նա ամիսներ շարունակ այդ կարևորագույն գերատեսչությունը թողել էր գլխատված, ի վերջո նախարար նշանակեց վերջին 30 տարում առաջին ոչ դիվանագետին՝ սեփական թիմակից Արարատ Միրզոյանին, որը համատեղությամբ, պարզվում է, շատ վաղուց ԱԱԾ գործակալ է և ընդունել է այդ փաստը։
Մանրամասները՝ տեսանյութում