Մեզ վարչապետն ասում էր՝ հպարտ ժողովուրդ, բայց կզած ենք ապրում. լոմով մտնում են մեր տները. Ֆիրդուսի թաղամասի բնակիչ

Հունիսի 8-ին Կառավարության դիմաց  բողոքի ակցիա էին անցկացրել Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանք լրագրողներին որոշ մանրամասներ էին փոխանցել երեկ իրենց հարցով տեղի ունեցած դատական նիստի մասին:

«Դատավորը մեզ ասում է՝ լռի, լռի, մենք եկել ենք մեր իրավունքների համար, դու ինչի՞ ես խոսում, ընկեր դատավոր: Ով երկու բառ ավելի է ասում՝ դուրս արի: Ստրուկ ենք: Մեկ հոգի չէ, մեծ համայնք է, 100-ից ավելի տնտեսություն: Տան մեջ ապրում եմ, իմ տունը վաճառել է: Ի՞նչ իրավունք ունի: Արտասահմանում մարդու սեփականության վրա ոտք դնելու  իրավունք չունեն, իսկ մեզ ասում են՝ գնա, ես այստեղ բիզնես եմ անում: Հո զոռբայի դա՞ր չէ: Գերակա շահն ի՞նչ է, սարքել են դրոշակ: Մի գիշերում օրենքներն են հանում: Կարող է վաղը քնեն-զարթնեն, մի օրենք հանեն, ուրեմն մենք պետք է կզե՞նք: Վարչապետը մեզ ասում էր՝ հպարտ ժողովուրդ, բայց կզած ենք ապրում»,- դժգոհեց Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս