220 մլն 336.000 դրամ՝ Սփյուռքի երիտասարդներին հանդիպելու և վերապատրաստելու համա՞ր. Ի՞նչ են ծրագրում իշխանությունները

Սփյուռքում ձախողված ու աղմկահարույց մի քանի հանդիպումներից հետո Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այս անգամ որոշել է սփյուռքահայ երիտասարդներին բերել Հայաստան, վերապատրաստել ու ճանապարհել:

2023 թ. օգոստոսի 1-3-ը Երևանում կանցկացվի «Համահայկական երիտասարդական համաժողով». նախատեսվում է 18-35 տարեկան 450 մասնակից շուրջ 50 երկրից:

Մայիսի 26-ին վարչապետի աշխատակազմը միջոցառման կազմակերպումը 208 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագրով պատվիրակել է «Աութսորս» ՍՊԸ-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի՝ e-register.am կայքի համաձայն՝ այս ՍՊԸ-ն պատկանում է Արմեն Սարգսյանին:

Ըստ պայմանագրի՝ համաժողովին նախատեսվում են պանելային նիստեր,

Կարդացեք նաև

Քննարկումներ, էքսպո-ցուցահանդեսներ, հանդիպումներ և այլն:

Սփյուռքին առնչվող մեկ այլ ծրագիր է նախատեսվում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին. «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառում  կկազմակերպվի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը:

Այս միջոցառման կազմակերպման համար վարչապետի աշխատակազմը և ««ՕԼ ՀՈԹԵԼՍ» ՍՊԸ»-ն հունիսի 2-ին կնքել են շուրջ 11 միլիոն 536 հազար դրամ արժողությամբ պայմանագիր: Պայմանագրից տեղեկանում ենք, որ վերապատրաստմանը նախատեսվում է 22-35 տարեկան սփյուռքահայ 20  երիտասարդների մասնակցություն:

Տեսանյութեր

Լրահոս