Վահագն Խաչատուրյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահը քննարկել են ՏՏ արդյունաբերության զարգացման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ AGBU-Silicon Valley մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանին: Հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտի, կառավարության և գործարար համայնքի փոխգործակցության խթանման և միասնական օրակարգի ձևավորմանը:

Հանրապետության նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել բարձ տեխնոլոգիական արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930