«Էդ անհայրենիքը ստորաբար ասում ա, թե «անկլավների հարցը պետք չի գերագնահատել», այսինքն՝ թքած, թե մի քանի մետր կամ կիլոմետր էս կողմ էն կողմ, էական չի». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ էլի նոր թեմաներ էր լյուստրացիա անում՝ բաց տեքստով մարդկանց շրջանում արհեստական տարբեր թեմաներ գեներացնելով։ Ասելիքը հիմնականում նույնն էր՝ «կադաստրի վկայական», «անկլավների վերադարձ», հայրենիքի մասին պաթոսներ։

էս անգամ էլ Մանուկ Բեյին հիշեց ու նրան մեղադրեց, թե «իր դղյակը Հայաստանում չի կառուցել, քանի որ էտ ժամանակ Հայաստան չի եղել»՝ հերթական անգամ ակնարկելով պետականության հնարավոր կորստի փաստի մասին։ Սա քանի գնում ասածս թեման ավելի ա խորքային դարձնում ու ստեղ ամենավտանգավորն էնա, որ նման գործիքը մարդու ենթագիտակցականի վրա ուղղակի ազդելու հատկություն ունի ու շատ արագ։

Ուրեմն էդ անհայրենիքը ստորաբար ասում ա, թե «անկլավների հարցը պետք չի գերագնահատել», այսինքն՝ թքած, թե մի քանի մետր կամ կիլոմետր էս կողմ էն կողմ, էական չի։

Մոտավորապես՝ «պլյուս մինուս 50 զոհված տղերքի», «էն սարի վրա տարին կլոր ձյուն ա, ինչներիս ա պետք» կամ ամենհայտնի՝ «դժգույն ու դժբախտ քաղաքի» մասին հայտնի ողբերգական հայտարարությունները։

Հաջորդ՝ էլ ավելի վտանգավոր միտքը էն ա, որ ասում ա՝ «տենց անկլավ չկա, որ անլուծելի ճանապարհային խնդիր առաջացնի, շատ արագ մենք շրջանցիք ճանապարհը կսարքենք», ու խոսքի մեջ թեման կտրուկ թեքում ա հանրապետության ճանապարհաշինական «բումի» տիրույթ ու սկսում խոսել «100-ավոր կմ ասֆալտից»։

Ավելին, շեշտում ա, թե «անկլավների մասով մարդկանց հոգեբանական ճնշումների են ենթարկում, բայց քաղաքական առումով ոչ մի խնդիր չկա»։

Կասկածից վեր ա, որ նման ասֆալտային տրամաբանությունը հստակ ուղղորդված է, ու իր տակ շերտեր ունի, ավելին՝ հայրենիք չունեցող դավաճանի հիմնական գործելաոճն է։ Այլապես երկրի թիվ մեկ բանակցող կոչվածը չէր ասի՝ «դե ոչինչ որ Երասխն էլ Սադարակի հետ ա առևտուր անելու»։

Փաստորեն սրա ուղեղին տարածքներ հանձնելուց ու առևտուր անելուց բացի ոչ մի այլ հասկացություն ու դատողություն չունի։ Մարդկանց մոլորեցնում ու չի բացում թեման, որ բացի զուտ ճանապարհ լինելուց, մարդիկ տասնամյակներով էդ տարածքներում ապրել են, հարյուրավոր, էդ նույն անկլավներով անցնող լիքը կոմունիկացիաներ կան ենթակառուցվածքներ (գազամուղ, էլեկտրոհանգույցներ, ջրագիծ և այլն), ու որ էդ հանձնելուց հետո բլոկադայում ենք հայտնվելու՝ դրանից բացի էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի տակ։

Էսօր էդ նույն վիճակը Արցախում ա, որտեղ ՀԷԿ-ը խլվեցին, Լաչինը փակվեց, ու էներգետիկ ճգնաժամը միանգամից խորացավ։ Վիժվածք՝ քո ասֆալտային տրամաբանության զուգահեռ իրականությունն է՞ս ա։

Վերջում մի դաժան փաստի մասին էլ խոսեմ․ էս օրերին ընդհանուր «կատյոլի» ֆոնին սա դրած Սփյուռք ա խուրդում։ Չեմ էլ հիշում, թե քանիերորդ դեպքն ա, որ Սփյուռքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մուննաթ ա գալիս, հոխորտում, սպառնում, բառիս բուն իմաստով իր հետ հանդիպմանը ներկա գտնվողներին ստորացնում․ հիմի ամենադաժանը՝ էս ամեն ինչը մարդիկ ամորֆ դեմքով լսում են, ծափ տալով ծնունդ շնորհավորում»։

Տեսանյութեր

Լրահոս