Բախվել են «Նիսան» ավտոմեքենան և մոպեդը. 22-ամյա մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
                                    Մայիսի 31-ին, ժամը 13.10-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    