Դանակը հասել է ոսկորին. մի քանի անգամ ասել եմ՝ եթե կորցրեցինք Արցախը, կկորցնենք նաև Հայաստանը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրային հեռուստաընկերության «ՕՐ հարցազրույց» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է: «Սա արդեն այն իրավիճակն է, երբ դանակը հասել է ոսկորին: Վստահ եմ՝ շատերդ եք այդպես մտածում՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հերթական տապալված բանակցություններից հետո»,-մասնավորապես ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա նաև նշել է. «Ալիևը Մոսկվայում տեղի ունեցած հանդիման ժամանակ վտանգավոր հայտարարություններ արեց: Արցախցիներին անվանենց՝ հայկական ծագմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Եթե այս ամենը չկանգնեցնենք, ես կարող եմ ասել, թե մի քանի ամիս անց ինչ է լինելու»: Վարդանյանը, անդրադառնալով այն հարցին, թե շատերը կարծում էին, որ իր հեռացմամբ կբացվի Լաչինի միջանցքն, ասաց.

«Ես եկել եմ Արցախ, առանց ինչ-որ պաշտոն հավակնելու, այն բոլոր սպեկուլյացիաները, որոնք արվել են ինչ-ինչ ուժերի կողմից, պարզապես խոսում է այն մասին, որ այդ մարիկ ուրիշ աշխարհում են ապրում: Արցախում տարբեր երեխաների հետ եմ շփվում, հրաշալի երեխաներ են, ամեն ինչ պետք է անել, որպեսզի երեխաներն Արցախում մնան»,- ասել է նա:

Հարցազրույցում նաև շոշափվել են Արցախի շուրջ բանակցային վերջին գործընթացների, մեր անելիքների, կիսաքայլերին վերջ տալու և կոնկրետ գործողությունների անցնելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս