Տավուշում ծառից կախված հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի, նա իր մորը նամակ է թողել․ Shamshyan.com
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։
Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սյուզաննա Տ․-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, իսկ նա երեկ՝ ժամը 15։00-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել։