Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի հայտարարությունը շատ կարևոր առաջին քայլ է. ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ

Ավելի քան 4-ժամանոց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակայնորեն պնդեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «ինչը շատ կարևոր առաջին քայլ է»: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին Էլիզաբեթ ՄըքՔին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:

Այս պնդումը շատ ներառական է, ասել է ՄըքՔին՝ խոսելով հայ – ադրբեջանական հարաբերությունների մասին։

«Մենք սպասում ենք Ադրբեջանի պատասխանին, բայց սա առաջընթաց է», – ընդգծել է ամերիկացի դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս