Մայիսի 25-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Մինսկում։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը

«Մայիսի 25-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը», – ասել է նա։

Ինչպես նշել է Զայնետդինովը, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031