Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Օրենքի պահապան ոստիկանները ձերբակալեցին հայրենիքի համար կյանքը զոհած Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Սրան հետևում է իրավագիտության խորը մասնագետներ, միանգամայն անկախ քննիչների կողմից մեղադրանք առաջադրելն ու կալանքի միջնորդությամբ դատարան դիմելը։ Բնականաբար, մեղադրանքը պաշտպանում է իրավագիտության համաշխարհային կորիֆեյ գլխավոր դատաՂազուհին, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Իրավունքի և օրենքի ծառա դատավորը․․․գործի քննությունը հետաձգում է,քանի որ այն իր ողջ մասնագիտական պատմության մեջ, ամենաբարդ գործն է։ Քաղաքակիրթ, ժողովրդավարական աշխարհում իր գործին ամենանվիրյալ և ամենահայտնի մարդու իրավունքների պաշտպանը լռում է։

Ահա թե ինչպես է մեկնաբանվում, երեկ տեղի ունեցած «առևանգում» կոչվող կեղծ գարշաբեմադրությունը։
Իսկ հերոսի մայրը զնդանում տառապում է։

Եվ դուք բոլորդ՝ ոստիկան, քննիչ, դատաՂազ, դատավոր, ՄԻՊ, հանգիստ շնչում, ուտում խմում , քնու՞մ եք։ Ձեր աչքի առաջ դավաճանը հանձնում է հայրենիքը, ստորացնում հայրենիքի համար զոհվածների ծնողներին և դուք , իմանալով այդ ամենը, բռնաբարելով իրավունք և օրենք՝ հլու հնազանդ կատարում եք նրա հրահանգները։

Իսկ դու՞, ա՛յ Աշոտիկ, չե՞ս ամաչում, ա՛յ տղա։

Այստեղ են ասել՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

Տեսանյութեր

Լրահոս