Բրյուսելում ավարտվեց Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Քիչ առաջ ԵՄ կենտրոնակայանում ավարտվել է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Այսօր Երևանի ժամանակով 15.00-ին Բրյուսելում մեկնարկել էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում։ Մինչ եռակողմ բանակցությունները Շառլ Միշելն առանձնազրույցներ էր ունեցել Փաշինյանի հետ նախօրեին, այսօր՝ Ալիևի հետ։

Հիշեցնենք, որ բարձրաստիճան վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա փետրվար ամսին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։

Տեսանյութեր

Լրահոս