Վրաստանն առժամանակ հարկերից կազատի UEFA-ին և Ֆուտբոլի ֆեդերացիային

Վրաստանը հունիսին` Ռումինիայի հետ միասին, կհյուրընկալի 2023 թվականի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Առաջնության խաղերը կանցկացվեն Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում։ Խորհրդարանի մեծամասնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն, նախատեսվում է UEFA-ին և Ֆուտբոլի ֆեդերացիային ազատել առաջնության անցկացման հետ կապված գործառնությունների հարկերից։

Խոսքը UEFA-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած ծախսերի, ստացած եկամուտների և այլ գործառնությունների մասին է, որոնք առնչվում են առաջնության անցկացմանը։ Պարզաբանման համաձայն, UEFA-ի առաջնությունների անցկացման ժամանակ նմանատիպ հարկային արտոնությունները տրամադրում են այլ երկրները։

Փաստաթղթում խոսվում է նաև հաշվարկային գումարների մասին, որոնց դեպքում կկիրառվեն հարկային արտոնությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031