«Չէ, չի լինի. գործող իշխանության օրոք հայանպաստ լուծում չի լինի Արցախի հարցում». Ավետ Բարսեղյան
«Այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն: Սա առաջին հերթին ինձ է վերաբերում: Ես երբեք դիմացինիս չեմ քննադատում: Ես սեփական անձս բերում եմ «Մոսկվա» կինոթատրոն՝ ստորագրելու: Երբ յուրաքանչյուրի սրտին այդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր ու շատ հրատապ, այդ ժամանակ էլ երևի թե ինչ-որ մեծ քայլ կլինի դեպի լուծում»,- այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից երեկ «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով նախաձեռնած ստորագրահավաքին ասաց հաղորդավար, ստեղծագործող երգահան Ավետ Բարսեղյանը:
Հարցին՝ գործող իշխանությունների օրոք Արցախի հարցում հնարավո՞ր է ակնկալել հայանպաստ հանգուցալուծում, Ավետ Բարսեղյանը պատասխանեց՝ հարցի մեջ արդեն պատասխանը կա:
«Չէ՛, չի լինի: Գործող իշխանությունը իր միջով երեք շերտերով չի անցկացնում, հոգու, սրտի և գիտակցության… Հույս դեռ կա…»,- ասաց Ավետ Բարսեղյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: