2018-ի մայիսի 1-ին Նիկոլը գնում էր իշխանազավթման կնիքը դնելու. Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը գրում է. «2018-ի մայիսի 1-ին Նիկոլը գնում էր իշխանազավթման կնիքը դնելու: Այդ օրը ԱԺ-ում վարչապետ էին ընտրելու: Ներկայացված էր մեկ թեկնածու՝ Նիկոլը: ԱԺ-ում գտնվող բոլոր ուժերից Նիկոլին կողմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության, ՀՅԴ-ի և «Ելք» դաշինքի պատգամավորները: Սակայն նրանց ձայները չբավարարեցին Նիկոլին առաջին փորձից «փրկիչ» դարձնելու համար: Հանրապետականների 55 ԴԵՄ ձայները թույլ չտվեցին: Հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում «Ծառուկյան» խմբակցության, ՀՅԴ-ի և «ԵԼՔ» դաշինքի պատգամավորների, ինչպես նաև «քաղ.հասարակություն» հռչակված տարատեսակ գործակալական ցանցերի լուռ գոհունակություն արտահայտող հայացքների ներքո տեղի էր ունենալու «համաժողովրդական» դագաղների, ծաղկեպսակների և սև լենտերի ակցիան, որով թե փողոցներում, թե համացանցում մեկընդմիշտ պառակտման և քայքայման քաղաքականություն էր վարվելու, որը ապահովելու էր մայիսի 8-ին՝ Շուշիի գրավման օրը Նիկոլին վարչապետացնելու գործը, որն էլ իր հերթին 2 տարի անց Շուշին հանձնելու էր թուրքին՝ իշխանազավթման փայատերերից մեկին:
Պատմությունը շատ կոնկրետ է: Նայեք ձեր 5 տարվա վաղեմության սոցիալական էջերի նկարները: Լավ նայեք: Տեսեք, թե դուք ինչով էիք զբաղված և որ կողմում էիք ու եթե մի քիչ նամուս ունեք գրեք #ներիր_ինձ_հայ_ազգ
#ներիր_ինձ_Եռաբլուր»։