Ադրբեջանում «հատուկ կարանտինային ռեժիմը» Հակարի կամրջի վրա անցակետ տեղադրելուց երեք օր առաջ երկարաձգվել է մինչև հուլիսի 1-ը. Ալեն Ղուլյան
Ալեն Ղուլյանը գրում է.«Իսկ դուք գիտեի՞ք, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որի ցամաքային սահմանները Covid-19-ով պայմանավորված մոտ երեք տարի է փակ են։ Գործում է, այսպես կոչված, «հատուկ կարանտինային ռեժիմ», որը Հակարի կամրջի վրա անցակետ տեղադրելուց երեք օր առաջ երկարաձգվել է մինչև հուլիսի 1-ը (նախկին որոշումը գործում էր մինչև մայիսի 1-ը): Ելումուտը (բեռնափոխադրումներից բացի) իրականացվում է միայն օդային տարածքով։
Այսինքն, եթե ըստ իրենց, այդ անցակետում գործելու են Ադրբեջանի օրենքները, հղում անելով այդ որոշման դրույթներին, ճանապարհը փակ պահելու են առնվազն մինչև հուլիսի 1-ը..
Եթե ճնշման ներքո այդ անցակետը չապամոնտաժվեց, վերը նշված «հատուկ կարանտինային ռեժիմը» երկարաձգելու են մինչև խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտը` 2025-ը, որից հետո բացելու են միայն միակողմանի… Совпадение? Не думаю…
Ամեն ինչ հաշվարկել են…»: